Ալան Թյուրինգի անվան

Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոց



Մեր Առաքելությունը

Մեր օրերում մարդիկ նախընտրում են կա՛մ ինքնուրույն սովորել ծրագրավորում, կա՛մ՝ ուսանել որևէ ուսումնական կենտրոններում։ Ցավոք, երկու դեպքում էլ մարդ զրկվում է ֆունդամենտալ գիտելիք ստանալու հնարավորությունից։

Այդ հարցում, թերևս, կարող են օգնել բարձրագույն կրթական հաստատությունները, սակայն, մի կողմից, մարդիկ կորցրել են հավատն առ այդ կառույցներ, իսկ մյուս կողմից՝ դասախոսների ճնշող մեծանասնությունն այդպես էլ չի բացատրում, թե ինչի համար են ուսանողները ուսումնասիրում տվյալ առարկան։

Արդյունքում ունենք վեբ-ծրագրավորողների և մոբայլ-ծրագրավորողների անվերջ աճող մի բանակ, որոնք իրական մարտահրավերների ժամանակ ունակ չեն լինում տալ խնդիրներին գրագետ և ճիշտ լուծումներ:

Մեր առաքելությունն է տալ սկսնակ ծրագրավորողներին ֆունդամենտալ գիտելիքներ ծրագրավորման և ալգորիթմական մտածողության բնագավառներում։ Ծանոթացնել ծրագրավորող մասնագիտության բոլոր մարտահրավերներն ու դժվարությունները և սովորեցնել հաղթահարել դրանք:

Թեմաներ և Դասընթացներ

Դպրոցն առաջարկում է մի շարք դասըթացներ, որոնք ծածկում են թեմաների բավական լայն մի բազմություն։ Հարկ է նշել, որ այդ թեմաները, հիմնականում, չեն պարունակում որևէ կոնկրետ ծրագրավորման լեզվի կամ գրադարանի հետ կապված ամբողջական նյութ։ Դասընթացների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Նշված թեմաների մի մասը կարելի է ընդլայնել մինչև ամբողջական դասընթացի՝ ելնելով լսարանի կարիքներից։

Մասնակցիր Դասընթացներին

Դասընթացներին մասնակցելու համար հարկավոր է լրացնել հետևյալ դիմումը։ Միևնույն թեմայով անհրաժեշտ մինիմալ քանակով դիմումների առկայության դեպքում կձևավորվի համապատասխան խումբը և Դուք կտեղեկանաք թե որտեղ և երբ է տեղի ունենալու դասընթացը։